Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ճարպակալման պատճառները

Ճարպակալման պատճառները

Շատակերությունը, որով տառապում են ինչպես մեծահասակները, այնպես էլ փոքրերը, հանդիսանում է ճարպակալման հիմնական պատճառը: Մշտական շատակերությունն անդրադառնում է գլխուղեղի ախորժակի կենտրոնի վրա՝ խախտելով նրա նորմալ գործունեությունը: Դա բերում է նրան, որ քաղցը մարելու համար անհրաժեշտ սննդի նորմալ քանակը չի բավականացնում, և օրգանիզմը սկսում է պահանջել կերակրի նոր չափաբաժին:

Ողջ ավելցուկային սնունդը յուրացվում է օրգանիզմի կողմից և բերում է մարդու օրգանիզմում ճարպերի պարունակության բարձրացմանը, որն էլ հենց կոչվում է ճարպակալում: Պետք է ասել՝ շատակերության պատճառները բազմաթիվ են: Այդպիսիք կարող են լինել նաև ուժեղ ապրումները, որոնք իջեցնում են հագեցվածության զգացումը՝ բերելով սննդի անընդհատ ընդունման:

Բացի այդ, նյարդային բռնկումները, մենակությունն ու տագնապները բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա՝ մի քանի անգամ ավելացնելով սննդի ընդունումը: Դա բացատրվում է նրանով, որ կա կարծիք, թե սննդի ընդունումը դրական էմոցիաներ է առաջացնում:

Ճարպակալման ևս մեկ տարածված պատճառ է հանդիսանում սնվելը՝ քնելուց առաջ և երեկոյան հեռուստահաղորդումներ դիտելիս: Այդ պահերին մարդը թուլանում է և մեծ քանակությամբ սնունդ է օգտագործում՝ մոռանալով դրա բացասական հետևանքների մասին:

Ցածր ֆիզիկական ակտիվությունը հաջորդ կարևոր գործոնն է, որը բերում է ճարպակալման: Դա պայմանավորված է նրանով, որ սննդի հետ օրգանիզմ մտնող կալորիաները, նույնիսկ չափավոր սնվելիս, չեն այրվում ֆիզիկական ակտիվության արդյունքում, այլ վերածվում են ճարպային բջիջների: Եթե դուք ակտիվ կենսակերպ չեք վարում, ապա պետք է հիշել, որ անհրաժեշտ է քիչ ուտել՝ ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար:

Բացի խիստ շատակերությունից, ճարպակալման պատճառ կարող են լինել որոշ հիվանդություններ,ինչպիսիք են՝ Կուշինգի հիվանդությունը, հիպոթիրեոզը և ինսուլոման:

Սննդի ընդունման վրա մեծ ազդեցություն ունեն պատրաստի կերակրի հոտն ու ախորժաբեր տեսքը, որ գրգռում են անգամ կուշտ մարդու ախորժակը՝ նրա մոտ առաջացնելով քաղցի զգացում:

Տարիքային ճարպակալում

Ճարպակալման առաջացման վրա մեծ ազդեցություն ունի մարդու տարիքը: Բժշկության մեջ նույնիսկ գոյություն ունի այնպիսի տերմին, ինչպիսին տարիքային ճարպակալումն է: Տարիքային ճարպակալման առաջացումը պայմանավորված է գլխուղեղի հատուկ կենտրոնների նորմալ գործունեության խանգարմամբ, սա բերում է նրան, որ տարիքի հետ քաղցի զգացումը ճնշելու համար ավելի մեծ քանակի սնունդ է պահանջվում: Վահանաձև գեղձի ֆունկցիայի իջեցման պայմաններում, որն արտադրում է օրգանիզմի նյութափոխանակության համար պատասխանատու հորմոններ, նույնպես դիտվում է տարիքային ճարպակալում:

Վերը նշված պատճառներից առաջացած ճարպակալումն ընդունված է անվանել երկրորդային ճարպակալում: Այս ճարպակալման բուժման համար օգտագործում են այնպիսի մեթոդներ և պրոցեդուրաներ, որոնք կիրառում են ցածր կենսական ակտիվության և շատակերության արդյունքում առաջացած ճարպակալման դեպքում: Բուժման ժամանակ հատուկ ուշադրություն են դարձնում հիմնական հիվանդության վրա, որը և բերել էր ճարպակալման:

Ճարպակալման պատճառները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել բժիշկ էնդոկրինոլոգի, ով կատարելով մի շարք հետազոտություններ՝ կորոշի թե ինչն է հանդիսացել ճարպակալման պատճառ և կնշանակի համապատասխան բուժում:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. pn10.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ